Forbes-ն առաջին անգամ կազմել է կրիպտոարժութային միլիարդատերերի վարկանիշը
Forbes հրատարակությունն առաջին անգամ կազմել է այն միլիարդատերերի վարկանիշը, որոնք հարստացել են կրիպտոարժութային գործառնություններով: Դրա համաձայն, առաջին տեղն զբաղեցրել է ֆինտեխ-ձեռնարկատեր եւ Ripple ծառայության (կրիպտոարժութային հարթակ վճարային համակարգերի համար) ղեկավար Քրիս Լարսենը՝ 7,5-8 մլրդ դոլար կարողությամբ։
1-ից մինչեւ 5 մլրդ դոլար կարողությամբ երկրորդ տեղում է Ջոզեֆ Լավինը, որն օգնել է հիմնել Ethereum-ը, իսկ երրորդ հորիզոնականում Binance կրիպտոարժութային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն է՝ 1,1-ից մինչեւ 2 մլրդ դոլար կարողությամբ: Ինչպես նշում է Forbes-ը, չորրորդ դիրքն զբաղեցրել են Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոս եղբայրները: Նրանց կարողությունը կազմել է 0,9-ից մինչեւ 1,1 մլրդ դոլար:
Բացի այդ, վարկանիշում ներառվել է Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը՝ 400-500 մլն կարողությամբ: Նաեւ վարկանիշում տեղ է գտել ԽՍՀՄ-ից սերված Վիտալի Վավիլովը, որն ստեղծել է Bitfury բիթքոյնի մայնինգի ընկերությունը: Նրա կարողությունը գնահատվում է 500-700 մլն դոլար: Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկացի Թայլեր եւ Քեմերոն Ուինքլվոս երկվորյակ եղբայրները դարձել են աշխարհում առաջին բիթքոյնային միլիարդատերերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: