
Հրապարակվել են պաշտոնական տվյալներ, թե քրդերը ինչքան զոհ են տվել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

Թուրքիայի բանակի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 19-րդ օրը քրդական կողմի՝ Սիրիայի քրդական ուժերի (YPG-PYD) տված զոհերի թիվը հասել է 999-ի:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այս տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: Նշվում է, որ ռազմական գործողությունները Սիրիայում ընթանում են ըստ նախատեսվածի:
Պաշտոնական տվյալներով` Թուրքիայի բանակը մինչ այժմ ունի 13 զոհ և 57 վիրավոր: Քրդական աղբյուրները հերքում են թուրքական կողմի ներկայացրած տվյալները:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։