
Չինուհին հոբբիի վրա ծախսել է 6000 դոլար և հազարավոր խաղալիքներ շահել

Չինաստանից լուսանկարիչ Յա Լին ավտոմատներում շահել է ավելի քան 7 հազար փափուկ խաղալիք: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է աղջիկը նկարվել իր «ռազմավարների» շրջապատում։
Աղջիկն իր նախասիրության վրա մոտավորապես 6 հազար 250 ամերիկյան դոլար է ծախսել 2016 թվականից: Փոխարենը նա այժմ հազարավոր խաղալիքի տեր է դարձել: «Թավշյա գազաններն զբաղեցրել են իմ տան մեծ մասը՝ հյուրասենյակը, ճաշասենյակը եւ նույնիսկ պատշգամբը: Ես շարունակում եմ տեսակավորել իմ խաղալիքները եւ այս հանգստյան օրերին կանցկացնեմ երկրորդ բարեգործական սպառավաճառքը:
Պլանավորում եմ շահույթը նվիրաբերել ծերանոցներին»,-պատմել է լուսանկարիչը: Յա Լիի խոսքով՝ մինչեւ 2016 թվականն իրեն չէր հաջողվում խաղալիքներ շահել ավտոմատներում: Բայց հետագայում պատահականորեն «ամբարձիչ-մեքենայով» մեկուկես տարի առաջ խաղալիք շահելուց հետո ինքը հրապուրվել է դրանով:
Նրան հետաքրքրել է շահելու տեխնիկան: Յա Լին դիտում էր հատուկ ուսուցողական տեսահոլովակներ, սկսել է ուսումնասիրել հաղթողների փորձը: Այժմ չինուհին պլանավորում է իր շահած խաղալիքները եւ դրանց վաճառքից ստացված բոլոր փողերը հատկացնել բարեգործությանը: