
Խորհրդավոր փողոցային նկարիչ Բենքսին հայտնվել է տեսահոլովակում

Քինգսթոն ափոն Հալ քաղաքից մի բրիտանացի տեսանկարահանել է մի տղամարդու, որը, հավանաբար, խորհրդավոր սթրիթ-արտ նկարիչ Բենքսին է: Այդ մասին հայտնել է Daily Star-ը:
Հրատարակության տվյալներով՝ բրիտանացին որոշել է նկարահանել բեյսբոլի գլխարկով եւ արեւապաշտպան ակնոցով տղամարդուն, որովհետեւ նա կասկածելի է թվացել իրեն: Տեսանյութում տղամարդն «ապշեցուցիչ նմանություն» ունի Ռոբին Քանինգեմի (Բրիսթոլի հանրային դպրոցի շրջանավարտի) հետ, որը, վարկածներից մեկով՝ թաքնվում է Բենքսի կեղծանվան տակ:
Նշվում է, որ հենց այդ ժամանակ քաղաքում հայտնաբերվել են Բենքսիի երեք նոր գծանկարները: Բենքսին համարվում է համաշխարհային սթրիթ-արտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը, նա հայտնի է այն բանով, որ չի հայտարարում իր գործերի հայտնվելու մասին, շատ քիչ մարդիկ են նրան ճանաչում դեմքով, իսկ նրա ինքնությունը պարզված չէ՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: