Ամենաօգտակար ըմպելիքը՝ լյարդի համար

Լյարդի նորմալ աշխատանքը շատ կարևոր է առողջության համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մշակված սննդի, ալկոհոլի օգտագործման, նստակյաց կենսակերպի, աղտոտված միջավայրի, օրգանիզմում տոքսինների կուտակման հետևանքով լյարդի աշխատանքը կարող է տուժել: Կայքի փոխանցմամբ՝ այս ըմպելիքը պատրաստվում է 6 բնական բաղադրիչների օգտագործմամբ և նպաստում է լյարդի աշխատանքին: Գազարն ու բազուկը հարուստ են A վիտամինով, ֆլավոնոիդներով, որոնք խթանում են լյարդի աշխատանքը:

Բաղադրիչներ

  • կես բաժակ կտրատած կաղամբ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ նարնջի հյութ
  • 1 խնձոր
  • 1 կտոր իմբիր
  • կես բաժակ կտրատած բազուկ
  • կես բաժակ կտրատած գազար
  • 200 մլ ջուր:

Պատրաստման և օգտագործման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խորհուրդ է տրվում խմել պատրաստելուց անմիջապես հետո՝ քաղցած վիճակում: Խմեք երեք օր՝ օրվա ընթացքում 3 անգամ՝ 200-300 մլ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս