Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդը հորդորել է Լոնդոնին և Բրյուսելին՝ «ոչ մի րոպե չկորցնել»
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն իրենց չեն կարող թույլ տալ ժամանակ կորցնել հանրակցության կազմից թագավորության դուրս գալու շուրջ բանակցություններում: Այդ մասին Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն փետրվարի 5-ին հայտարարել է այն հանդիպման նախաշեմին, որը փետրվարի 5-ին անցկացվելու է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
«Մենք ժամանակ չունենք կորցնելու, թանկ է ամեն րոպեն, որովհետեւ ցանկանում ենք հասնել գործարքի, մինչդեռ մեզ հարկավոր է դեռ այնքան շատ աշխատանք կատարել: Հենց դրա համար էլ մենք որոշում ենք ընդունել արագացնել աշխատանքը»,-ասել է Բառնիեն:
Պատասխանելով այն բանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից «բաժանվելուց» հետո մտադիր է լքել մաքսային միությունը, նա նշել է. «Մենք պետք է հարգենք կարմիր գծերը, որոնք սահմանվել են բրիտանական կառավարության կողմից, բայց նրանք պետք է հանգեն այն կանոնները, որոնք գործում են ԵՄ-ում»: Փետրվարի 5-ին ավելի ուշ ԵՄ-ի բանակցորդը Լոնդոնում հանդիպում կանցկացնի Brexit-ի հարցերով բրիտանացի նախարար Դեւիդ Դեւիսի հետ:
Բառնիեի խոսքով՝ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների հերթական փուլը փետրվարի 6-ին կմեկնարկի Բելգիայի մայրաքաղաքում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: