Խաղաղության հրեշտակը խեղդում է պատերազմի վիշապին. Հռոմի պապն Էրդողանին նվիրել է խորիմաստ մեդալիոն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում հանդիպել է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վերջին 59 տարվա մեջ Թուրքիայի առաջին նախագահի՝ Էրդողանի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը շարունակվել է շուրջ մեկ ժամ:
Դռնփակ հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապն Էրդողանին է տվել բրոնզե մեդալիոն, որի վրա պատկերված են հրեշտակն ու վիշապը:
«Սա խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի վիշապին: Սա խորհրդանիշն է խաղաղության, որը կառուցվում է կարգուկանոնի և արդարության հիմքի վրա»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Հռոմի պապը:
Թուրքիայի նախագահի այցն Իտալիա և Վատիկան ուղեկցվում է բողոքի ցույցերով, որի կազմակերպիչները մեծամասամբ քրդեր են: Նրանք իրենց բողոքի ձայնն են հայտնում Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ:
Էրդողանի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան 3500 ոստիկան: