Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, դուստր է ունեցել

Քայլի Ջենները դուստր է ունեցել: Այդ մասին նա իր Instagram-օգտահաշվում երկրպագուներին պատմել է փետրվարի 4-ին։

20-ամյա Ջեններն իր հղիության մասին չէր ասում մամուլին եւ հերքում էր դրա մասին բոլոր լուրերը: Սա աղջկա եւ նրա ընկերոջ՝ ռեփեր Թրեւիս Սքոթի առաջին երեխան է: Մոդելը խոստովանել է, որ դուստր է ունեցել փետրվարի 1-ին ու դեռ չգիտի, թե ինչ անուն կտա նրան:

Ջեններն իր երկրպագուներից ներողություն է խնդրել, որ ավելի վաղ չի ասել իր հղիության մասին: Նա դա բացատրել է նրանով, որ ցանկացել է այդ ժամանակաշրջանն անցկացնել մենակ ու ընտանիքի հետ, եւ իրեն ու երեխային չենթարկել հուզումների՝ կապված մամուլի ավելորդ ուշադրության հետ:

Քիմ Քարդաշյանի քույրն ընդունել է, որ հղիությունն «իր կյանքի ամենահիանալի ժամանակաշրջանն» էր ընտանիքի եւ ընկերների շնորհիվ: Նա նաեւ իր դստերը նվիրված տեսանյութ է զետեղել You-Tube-ալիքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս