
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հրաժարվել են հաքերներին հաղթելու մտքից

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները 2017 թվականին 54 միլիոն կիբեռգրոհ են կանխել: Ըստ որում իրավապահները խոստովանում են, որ ցանցահենների գրոհները լիովին հաղթահարել ոչ միայն հնարավոր չէ, այլեւ հարկ չկա: Այս մասին գրել է Financial Times-ը՝ վկարակոչելով Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի (NCSC) զեկույցը:
Կիբեռգրոհների եւ կեղծ կայքերի դեմ պայքարն իրականացվել է Great British Firewall ծրագրի շրջանակներում: Դրա արդյունքում 2016 թվականի հուլիսից ի վեր Մեծ Բրիտանիայում հաքերային գրոհների եւ վնասաբեր սոֆթի ծավալը նվազել է 2 տոկոսով:
2017 թականին փակվել են ավելի քան 120 հազար կեղծ վեբկայքեր: NCSC-ի տվյալներով՝ հաքերային գրոհների մեծ մասն իրականացվել է հանցավոր խմբավորումների կողմից, որոնց նպատակը եղել է անձնական տվյալների վաճառքից օգուտ ստանալը կամ էլ մարդկանց բանկային հաշիվների «կոտրանքը»:
NCSC-ի տեխնիկական տնօրեն Իեն Լեւիի խոսքով, որ բերված է փաստաթղթում, այսօր արդեն «իրատեսական չէ կարծել, թե կարելի է հաղթել կիբեռհանցագործությանը»: