Բաժիններ՝

Կիպրոսի վերընտրված նախագահ Անաստասիադիսը խոստացել է շարունակել կղզու միավորման փորձերը

Կիպրոսի Հանրապետության գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքում հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկորդ փուլում՝ հավաքելով ձայների 55,99 տոկոսը:

Անաստասիադիսի մրցակից Ստավրոս Մալասը, որին աջակցում էր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցությունը, կարողացել է ապահովել ընտրողների ձայների միայն 44,01 տոկոսը։ Նիկոս Անաստասիադիսը Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնում է երկրորդ անգամ անընդմեջ: Նրա լիազորությունների ժամկետը կլրանա 2023 թվականին:

Անստասիադիսին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին եւ ուրիշներ: Ինչպես նշում է Cyprus Mail թերթը, հաղթական ճառում Անաստասիադիսը խոստացել է շարունակել կղզու միավորման փորձերը:

«Հիմնական մարտահրավերը, որը ծառացած է մեր առջեւ, մեր երկրի միավորումն է: Ես կշարունակեմ աշխատել նույն վճռականությամբ՝ ձգտելով հասնել մեր ընդհանուր նպատակին՝ բռնազավթմանը վերջ դնելուն եւ մեր պետության վերամիավորմանը»,- հայտարարել է Անստասիադիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս