Բաժիններ՝

68.5 մլն լիտր ալկոհոլ. ինչ խմիչքներ են արտադրվել Հայաստանում 2017 թվականի ընթացքում (գծապատկերներ)

2017 թվականին Հայաստանի  խմիչքներ արտադրող կազմակերպությունների կողմից արտադրվել է ընդհանուր առմամբ 68.5 մլն լիտր ալկոհոլային խմիչք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Բնեղեն արտահայտությամբ, ամենից շատ արտադրվել է կոնյակ՝ 30 մլն լիտր։ Արտադրված կոնյակի առյուծի բաժինը ուղղվել է արտահանմանը։ Հաջորդ տեղում գարեջուրն է. 2017 թվականին արտադրվել է 20.4 մլն լիտր գարեջուր։

Գինու արտադրության ծավալը 2017 թվականին եղել է 8.8 մլն լիտր, օղունը և օղի-լիկյորինը՝ 7.3 մլն լիտր։

Նախորդ տարվա ընթացքում արտադրվել է նաև 1 մլն լիտրից փոքր-ինչ ավելի վիսկի և 863.8 հազար լիտր շամպայն։

Խմիչքներ  արտադրող կազմակերպությունների թողարկած ալկոհոլային խմիչքների ծավալները 2017 թվականին, հազար լիտր

 

Ալկոհոլային խմիչքներից 4-ի գծով 2016 թվականի համեմատ գրանցվել է արտադրության ծավալների աճ, 2-ի գծով՝ նվազում։

Ամենից շատ՝ 39.4%-ով, աճել է կոնյակի արտադրությունը՝ 21.5 մլն լիտրից հասնելով 30 մլն լիտրի։ Գինու արտադրությունն աճել է 30%-ով, շամպայնինը՝ 21.1%-ով, գարեջրինը՝ 10.3%-ով։

Օղու և վիսկիի արտադրության ծավալները նվազել են նվազել են, համապատասխանաբարm 10.9%-ով և 27.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս