Առնոլդ Շվարցենեգերը Bugatti Veyron ավտոմեքենան վաճառել է շուրջ 2,5 մլն դոլարով
Հոլիվուդյան աստղ եւ Կալիֆոռնիայի նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն իր ավտոմեքենաներից մեկը՝ Bugatti Veyron սուպերքառը, վաճառել է շուրջ 2,5 մլն դոլարով։
Ինչպես հաջողվել է իմանալ TMZ նորությունների ռեսուրսին, ավտոմեքենան գնվել էր 2015 թվականին: Bugatti Veyron-ի այս նմուշը ժամում 96,6 կիլոմետր արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանի ընթացքում եւ շահագործման ընթացքում ավտոմեքենան անցել է մոտավորապես 1,6 հազար կիլոմետր:
Սուպերքառի գնորդը դարձել է ԱՄՆ-ում հայտնի ավտոդիլեր Օբի Օքեքեն, որը ծնվել է Նիգերիայում եւ հինգ տարեկան հասակում մոր հետ միասին որպես փախստական տեղափոխվել Ամերիկա: Օքեքեն, որին որոշ շրջանակներում կոչում են դոկտոր Բուգաթի, պլանավորում է Շվարցենեգերի ավտոմեքենան փաճառել ավելի բարձր գումարով:
Անցյալ տարի դիլերն աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյուեզերին վաճառել էր կարմիր գույնի նոր Bugatti Veyron: Ավտոմեքենան բռնցքամարտիկի վրա նստել է 3,3 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: