
Գիտնականները «հավերժական» պլոմբներ են ստեղծել ատամների համար

Կանադացի քիմիկոսներն ստեղծել են նոր տիպի ատամնալիցքեր, որոնք ատամները մանրէների գրոհներից պաշտպանում են դրանց մեջ ներդրված՝ հակաբիոտիկների նանոմասնիկների շիորհիվ: Այդ մասին ասված է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:
«Հակաբիոտիկներով լցոնված նանոմասնիկներն ատամնալիցքը վերածում են կարիես առաջացնող մանրէների դեմ պաշտպանության առաջին գծի: Որպես կանոն, այդպիսի լցանյութերը գործում էին սոսկ մի երկու շաբաթ: Մեզ հաջողվեց գտնել դեղորայքի եւ սիլիցիումային նանոմասնիկների համակցություն, որն ատամների պաշտպանության համար բավական է շատ տարիների ընթացքում»,- պատմել է Բեն Հաթոնը Տորոնտոյի (Կանադա) համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: