
2017թ. Հայաստանում շահագործման է հանձնվել 468 բնակելի շենք

2017 թվականին Հայաստանում շահագործման է հանձնվել 468 բնակելի շենք, որից 202-ը՝ տարվա 4-րդ եռամսյակում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ Շահագործման հանձնված շենքերի մակերեսը 119 960 քմ է։
468 շենքերից 4-ը կառուցվել են կազմակերպությունների միջոցների հաշվին, 464-ը՝ բնակչության միջոցների։
2016 թվականի համեմատ կառուցված շենքերի քանակն աճել է 5.2%-ով, սակայն շահագործման հանձնված շենքերի մակերեսը նվազել է 34.6%-ով։
2017 թվականին կազմակերպությունների միջոցներով կառուցված անգամ ավելի քիչ շենք է շահագործման հանձնվել, քան 2016 թվականին։ Իսկ ըստ մակերեսի՝ նվազումը 15 անգամ է։
Մինչդեռ բնակչության միջոցներով կառուցված շենքերի քանակը ավելացել է 8.7%-ով, մակերեսը՝ 8%-ով։