Բաժիններ՝

2017-ին Հայաստան ներկրված մարդասիրական օգնության ծավալները կրկնապատկվել են

2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 4364.4 տոննա ընդհանուր քաշով ապրանքներ՝ 101 մլն դոլար մաքսային արժեքով։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել էր 45.6 մլն  դոլարի մարդասիրական օգնություն (ապրանքային ձևով)։ Ստացված մարդասիրական օգնության ծավալն, այսպիսով, ավելացել է 2.2 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում ներկայացվում է թե՛ մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների ցանկը, թե՛ բաշխվածությունը՝ ըստ երկրների (որ երկրներից է առաքվել)։

Ըստ այդ տվյալների, մարդասիրական օգնության ծավալների աճը պայմանավորված է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ապրանքների աճով։ Մասնավորապես, եթե 2016 թվականին օգնության կարգով Հայաստան էր ներմուծվել 121.3 տոննա այդպիսի ապրանք՝ 23.6 մլն դոլար մաքսային արժեքով, ապա 2017 թվականին ներմուծվել է 198.2 տոննա՝ 82. մլն դոլար մաքսային արժեքով։ Մարդասիրական օգնության կարգով ստացված քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ապրանքների ծավալն աճել է 3.5 անգամ։

Սակայն ԱՎԾ-ի զեկույցից չի երևում, թե այդ օգնությունը որ երկրից է եկել։ Այդ ավելացումը հիմնական երկրների թվում չկա և նշվում է որ մի քանի տասնյակ միլիոն դոլարի «մարդասիրական օգնություն» եկել է մնացած երկրներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս