Բաժիններ՝

Հայաստանի ՏՏ ոլորտը նախորդ տարի 30%-անոց աճ է գրանցել

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2017 թվականին ՝ 2016 թվականի համեմատ, աճել է 29.6%-ով։ ՏՏ ծառայությունների ծավալը նախորդ տարի կազմել է 75.8 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

ՏՏ ոլորտի տվյալները կարելի է գտնել ԱՎԾ զեկույցի՝ ծառայությունների բաժնում (տեղեկատվություն և կապ ենթաբաժնում)։

Տեղեկատվության և կապի ոլորտի ծառայությունների ընդհանուր ծավալը (որի մեջ ներառված է նաև ՏՏ-ն) աճել է 5.3%-ով և կազմել 233.8 մլրդ դրամ։

Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, այս խմբի մեջ են մտնում նաև հեռահաղորդակցությունը և հեռուստառադիոծրագրերի կազմումն ու հեռարձակումը։

Հեռուստառադիոծրագրերի ոլորտը նախորդ տարի նույնպես աճել և 8.9%-ով և կազմել 9.6 մլրդ դրամ։

Իսկ հեռահաղորդակցության ոլորտը (հիմնականում՝ բջջային կապի օպերատորներ) 2017 թվականին անկումային է եղել։  Հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների ընդհանուր ծավալը նվազել է 4.9%-ով և կազմել 136 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս