Ոտքերի ձևը կարող է վկայել բնավորության գաղտնիքների մասին
Գոյություն ունի որոշակի կապ մարդու բնավորության ու արտաքին տեսքի միջև։ Իհարկե, մարդիկ անհատականություններ են, բայց արտաքին որոշ հատկանիշների շնորհիվ հնարավոր է առանձնացնել բնավորության առանձնահատկությունները։ Ընտրեք ոտքերի ձևն ու կարդացեք՝ ինչի մասին է դա վկայում։
A- Այս կանայք նուրբ են, կանացի։ Միևնույն ժամանակ՝ բավական ամաչկոտ են, ընդ որում, գրեթե բոլոր ասպեկտներում։ Նրանք գրեթե երբեք նախաձեռնողականություն չեն ցուցաբերում և ամբողջությամբ հույս են դնում տղամարդկանց վրա։ Այսպիսի կանայք դուր են գալիս տղամարդկանց, քանի որ նրանց կողքին տղամարդիկ կարող են հոգատար լինել և ցույց տալ, որ կարող են պաշտպանել կնոջը։ Սակայն նախաձեռնողականության բացակայությունը կարող է արագ հոգնեցնել նրանց։
B– Այս կանայք ակտիվ կյանք են վարում։ Լի են էներգիայով, մի փոքր ագրեսիվ են, հստակ հասկանում են, թե ինչ են ցանկանում։ Բայց հարաբերություններում այս կանայք երբեմն փորձում են վերմակն իրենց կողմը քաշել, ինչը նույնքան վախեցնող է, որքան չափազանց պասիվությունը։ Այս կանանց դուր է գալիս, երբ հարաբերություններում խաղի որոշակի էլեմենտ է առկա։ Որքան շատ անակնկալներ և անսպասելի երևույթներ, այնքան լավ։
C- Այս կանայք կարող են զարմացնել ցանկացած պահի։ Քնքշությունն ու ռոմանտիզմը կարող են փոխակերպվել յուրահատկության ու սիրո։ Այսպիսի կնոջ կողքին հնարավոր չէ ձանձրանալ։ Շատ տղամարդիկ վախենում են այս կանանց անկանխատեսելիությունից։ Բայց եթե գտնվի մեկը, ով պատրաստ է ցանկացած անսպասելի բանի, նրան իսկական երջանկություն է սպասվում, որին հնարավոր չէ սովորել։
D- Այս կանայք պատրաստ են օգնության հասնել, նրանք պատրաստ են լինել տղամարդու կողքին, և ոչ թե՝ մրցել նրա հետ։
Շատ տղամարդիկ կարիք ունեն հենց այսպիսի կանանց, ովքեր կլինեն իրենց կողքին և կօգնեն հաղթահարել կյանքի դժվարությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը