Բաժիններ՝

Գարի Նևիլը՝ «Արսենալի» հաձակվողական քառյակի խնդիրների մասին

Ֆուտբոլային փորձագետ գարի Նևիլը, ով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ է, խոսել է այն մասին, որ «Արսենալն» ունի լուրջ խնդիրներ պաշտպանության հետ:

Ըստ Նևիլի՝ «Արսենալի» խնդիրներից է նաև այն, որ հարձակվողներն ու կիսապաշտպանները ևս չեն սիրում պաշտպանվել: Ըստ Նևիլի՝ Վենգերը շատ լուրջ խնդիրներ ունի՝ ի դեպս պաշտպանների:

«Մխիթարյանի խաղին հետևում եմ, նա չի սիրում և չի կարողանում պաշտպանվել: Օզիլը կարողանում է պաշտպանվել, սակայն հիմնականում մտածում է հարձակման մասին: Նույն խնդիրն է նաև Լակազետի և Օբամեյանգի մոտ: Այս 4 ֆուտբոլիստներին շատ բարդ է միասին օգտագործել խաղադաշտում: Վենգերի գործը շատ բարդ է լինելու»,- նշել է Նևիլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728