Բաժիններ՝

«Արսենալ»-«Էվերթոն». Խաղից առաջ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղային օրը կեզրափակվի Լոնդոնում, որտեղ «Արսենալը» կընդունի «Էվերթոնին»: Այս մրցաշրջանի առաջին խաղում զինագործները հեշտությամբ հաղթանակ տարան (5:2): Կհաջողվի՞ այս անգամ հաղթել սեփական հարկի տակ:

«Արսենալ»

«Արսենալը» վերջին խաղում պարտվեց հետնապահներից  «Սուոնսիին»: Լոնդոնցիները համարվում էին խաղի ֆավորիտը, սակայն ինչ-որ բան այնպես չստացվեց:

Հյուրերի դաշտում պարտվելն Արսեն Վենգերի թիմի համար այս տարի նորություն չէ: Հյուրերի հարկի տակ զինագործները հաղթել են միայն երեք անգամ:

Կարդացեք նաև

Մրցաշարային աղյուսակում  «Արսենալի» գործերն այնքան էլ լավ չեն. զինագործները միայն 6-րդն են և առաջատար քառյակին զիջում են 6 միավորով:

Խաղում առաջին րոպեներից դաշտ դուրս կգա թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով իր ընկերոջ՝ Պիեր Էմերիկ Օբամեյանգի հետ կարող է օգնել բարելավել թիմը: Ի դեպ, Օբամեյանգի նորամուտը կարող է հետաձգվել, քանի որ գաբոնցի հարձակվողը մրսածություն ունի:

Խաղին վստահաբար չի մասնակցի Սանտի Կասորլան, իսկ Ջեկ Ուլիշիրի և Դենի Ուելբեկի մասնակցությունը հարցականի տակ է:

«Էվերթոն»

«Էվերթոնը» պատասխանեց բոլոր նրանց, ովքեր նախորդ տուրում ֆավորիտ էին համարում   «Լեսթերին»: Իր մասին հիշեցրեց «Էվերթոնի» նորեկ Թեո Ուոլքոթը, ով դուբլի հեղինակ դարձավ: Մրցակիցը պատասխանեց միայն Վարդիի իրացրած 11-մետրանոցով:

Մրցաշարային աղյուսակում «Էվերթոնը» 9-րդն է և 8 միավորով հեռու է վտանգավոր գոտուց:

Թիմի կազմում այս խաղը բաց կթողնեն Լեյթոն Բոյնսը, Ջեյմ Մաքարթնին, Մարտին Ստեկելեբուրգը և Ռամիրո Մորին:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Արսենալը» հաղթել է տնային 12 խաղից 9-ում
  • «Էվերթոնն» այս մրցաշրջանում հյուրերի դաշտում հաղթել է մեկ անգամ
  • «Արսենալի» մասնակցությամբ վերջին 7 խաղում գոլ են խփել երկու կողմերն էլ
  • «Արսենալը» գոլ է խփել տնային վերջին 8 խաղերում
  • «Արսենալի» և «Էվերթոնի» վերջին խաղերում գոլ են խփել երկու թիմերն էլ
  • «Արսենալը» հաղթել է «Էվերթոնին» վերջին 6 խաղերից 5-ում

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս