Բաժիններ՝

1 շիշ ճապոնական վիսկին ռեկորդային 299 հազար դոլարով վաճառվել է աճուրդում. Yomiuri

Yamazaki 50 Years մակնիշի միաածիկ մեկ շիշ վիսկին Հոնկոնգի Sotheby՚s աճուրդում վաճառվել է գրեթե 299 հազար դոլար ռեկորդային գումարով:

Դա, ինչպես փետրվարի 2-ին հայտնել է Yomiuri shimbun թերթը, ամենաբարձր գինն է, որը երբեւէ վճարվել է ճապոնական արտադրության ալկոհոլի համար: Yamazaki 50 Years մակնիշի վիսկին վաճառքի է հանվել 2011 թվականի դեկտեմբերին ընդամենը 150 շիշ քանակով: Խմիչքը պատրաստված է հատուկ մշակված ընտիր ածիկի հիման վրա եւ առնվազն 50 տարի հնորակացված է ճապոնական կաղնու տակառներում:

2011 թվականին Yamazaki 50 Years-երը Ճապոնիայում վաճառվել են մեկ շիշը 1,05 միլիոն իենով (շուրջ 9,5 հազար դոլարով): Ամբողջ խմբաքանակն արագորեն գնվել է հավաքորդների եւ սիրողների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս