
Apple-ը ռեկորդային հասույթ է արձանագրել

Apple կորպորացիան հայտարարել է 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում հասույթի ռեկորդային մակարդակի մասին:
Ինչպես հետեւում է ընկերության հաշվետվությունից, 2017 թվականին դեկտեմբերի 30-ին ավարտված առաջին եռամսյակում հասույթը մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 13 տոկոսով՝ մինչեւ 88,3 մլրդ դոլար:
«Մենք հուզմունքով ենք հայտնում Apple-ի պաշտմության մեջ խոշորագույն եռամսյակի մասին, աճը համատարած էր, ներառյալ այֆոնների նոր շարքից ստացված հասույթը: iPhone Х-ը գերազանցեց մեր սպասումները»,-ասված է մամուլի տեղեկագրում: Apple-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում գերազանցել է 20 մլրդ դոլարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: