Բաժիններ՝

էլեկտրոնային հայտարարման հաշվին ապրանքների ստուգումը հնարավոր կդառնա 4 ժամում. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի օգուտները

Եվրասիական տնտեսական միության տարածքում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով պարզեցվում են մաքսային մի շարք ընթացակարգեր: Յուրաքանչյուր մաքսային գործընթաց ավելի կարագանա ու կհեշտանա: Էլեկտրոնային թվային ստորագրության առկայության դեպքում շատ գործարքներ կկատարվեն առցանց` մաքսային տեղեկատվական համակարգի հետ փոխգործակցությամբ:

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը էլեկտրոնային հայտարարման հաշվին կարագացնի ծառայությունների մատուցման գործընթացը և կկրճատվեն գործարքների հետ կապված ծախսերը: Ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ներկայացվում է մաքսային մարմին մինչ ապրանքի` համապատասխան տարածք հասնելը, բավականաչափ կկրճատի անցակետում գտնվելու ժամանակահատվածը: Մինչ ձեռնարկատերը կհասնի մաքսային անցման կետ, իր կողմից ներկայացված ապրանքների հայտարարագիրը կստուգվի մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից:

Էլեկտրոնային տեսքով նախօրոք պատրաստված հայտարարագիրն ունենալու դեպքում ստուգումը հնարավոր կդառնա 4 ժամվա ընթացքում:

Ստորև ներկայացվող տեղեկատվական հոլովակն այդ մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս