Ազատվում ենք փորկապությունից

Fithacker.ru-ն գրում է, որ աղիների հետ կապված խնդիրները դանդաղեցնում են նյութափոխանակությունը, փորկապության, տոքսինների կուտակման պատճառ դառնում։ Այս 5 բաղադրատոմսերը կօգնեն ազատվել փորկապությունից՝ լավացնելով նյութափոխանակությունը։

1. Բանան և թուզ։ Թուզը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են խթանել աղիների աշխատանքը։ Աղիների մաքրմանը նպաստում է նաև բանանը։

Բաղադրիչներ

  • 1 հասած բանան
  • 1 թարմ կամ չորացրած իմբիր
  • 1 թեյի գդալ բնական մեղր
  • կես բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Փորկապությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում այն ըմպել երեկոյան՝ քնելուց 1-2 ժամ առաջ։

Կարդացեք նաև

2. Ալոէի ու մեղրի հյութ։ Ալոէի հյութը բնական լուծողական է համարվում։ Մեղրի համադրության հետ այն օգնում է պահպանել բակտերիաների հավասարակշռությունը։

Բաղադրիչներ

  • կես բաժակ ջուր
  • 6 թեյի գդալ ալոէ վերայի գել
  • 1 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը։ Քամեք ալոէի հյութը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, որ ստանաք միասեռ զանգված։ Երկու շաբաթ խմեք նախաճաշին։

3. Խնձոր և պապայա։ Պապայան ֆերմենտներ է պարունակում, որոնք օգնում են սնունդի վերամշակմանը։ Խնձորն իր հերթին՝ մանրաթելեր է պարունակում, որոնք հարկավոր են աղիների նորմալ աշխատանքի համար։ Այս մրգերի համադրությունը լուծողական ազդեցություն է ունենում, օրգանիզմին լրացուցիչ էներգիա հաղորդում։

Բաղադրիչներ

  • 1 կանաչ խնձոր
  • կես բաժակ ջուր
  • 3 կտոր թարմ պապայա
  • 1 թեյի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խորհուրդ է տրվում երկու շաբաթվա ընթացքում օգտագործել ամեն օր՝ նախաճաշին։

4. Նարինջ և կիվի։ Կիվին նյութեր է պարունակում, որոնք օգնում են լավացնել աղիների անցանելիությունը։ Նարնջի հետ համադրելու դեպքում այն կարող է բնական լուծողականի ազդեցություն ունենալ։

Բաղադրիչներ

  • 5 նարնջի հյութ
  • 4 կիվի։

Պատրաստման եղանակը։ Բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Աշխատեք խմել պատրաստելուց անմիջապես հետո։ Գերադասելի է հյութը խմել նախաճաշելուց 30 րոպե առաջ։

5. Տանձ և կտավատի սերմեր։ Սրանք մեծ քանակով մանրաթելեր ու հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք հարկավոր են նյութափոխանակության համար։

Բաղադրիչներ

  • կես բաժակ ջուր
  • 2 տանձ
  • 1 ճաշի գդալ կտավատի սերմեր։

Պատրաստման եղանակը։ Բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խորհուրդ է տրվում խմել պատրաստելուց անմիջապես հետո երեք շաբաթվա ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս