Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. Օpel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է

Հունվարի 29-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 16-րդ կմ-ին «Օpel Zafira» մակնիշի 35 MF 684 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Մ.) վրաերթի է ենթարկել Դ. Դ.-ին. վերջինս տեղում զոհվել է:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս