Արայի լեռան վրա ձնաբքի պատճառով կորած քաղաքացիները գտնվել են, նրանցից մեկը կենդանության նշաններ ցույց չի տվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ տուժածը ունի կոտրվածք:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: