Աֆղանստանի իշխանությունները երկրում ազգային սուգ են հայտարարել
Աֆղանստանի կառավարությունը Քաբուլի դիվանագիտական թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի հիշատակին հունվարի 28-ը հայտարարել է ազգային սգի օր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացի այդ, հունվարի 29-ը՝ երկուշաբթի օրը Քաբուլի բնակիչների համար հանգստյան օր է սահմանվել:
Պայթյունը գրանցվել էր հունվարի 27-ին քաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական շենքերը: Մահացել էր 95 մարդ, վիրավորվել՝ 191-ը: Շատ շինություններ պայթյունի հետևանքով տուժել են:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր ծայրահեղական «Թալիբան» շարժումը: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը՝ շտապօգնության ականապատ մեքենայով:
Լուսանկարը` AP