Բաժիններ՝

Կիպրոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Կիպրոսում ավելի քան 1100 ընտրատեղամասերում սկսվել է նախագահի ընտրության քվեարկությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քվեարկությունը կավարտվի Կիպրոսի ժամանակով 18:00-ին: Ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած շուրջ 551 հազար մարդ: Ընտրությունների ընթացքում կարգ ու կանոնն ապահովում է մոտ 2 հազար ոստիկան:

Կիպրոսի նախագահներին ընտրում են 5 տարով՝ ուղղակի ընտրությունների միջոցով: Կիպրական անկախ պետության հիմնումից հետո 13-րդ նախագահական ընտրություններն են:

Այս ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու: Եթեառաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, ապա փետրվարի 4-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները:

Գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսն այս ընտրությունների ֆավորիտների թվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս