Բաժիններ՝

«Ռեալը» սկսել է բանակցությունները Մաուրիսիո Պոչետինոյի հետ

«Սերուցքայիններն» ուզում են արգենտինացուն հրավիրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնին:

«Ռեալն» աշխատանք է տանում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու համար: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, արգենտինացի մասնագետը ուզում է մարզել մադրիդցիներին և «սերուցքայիններն» արդեն սկսել են բանակցությունները Պոչետինոյի գործակալի հետ:

Նշենք, որ «Ռեալը» ստիպված է լինելու բանակցություններ վարել «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ, քանի որ նրանց մարզչի անձնական պայմանագրում չկա հրաժարագնի վերաբերյալ կետ:

Ավելի վաղ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել էր, որ երբեք չի գլխավորի այնպիսի ակումբ, որն իր համար եղել է սկզբունքային մրցակից:

Նշենք, որ Պոչետինոն 8 տարի պաշտպանել է «Էսպանյոլի» գույները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս