Բաժիններ՝

Սիրիայում թուրքական զորքերի հարձակման հետևանքով 86 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր Աֆրինի շրջանում և հարակից գյուղերում մահացել է առնվազն 86 խաղաղ բնակիչ, իսկ 198-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ զոհերի և տուժածների շրջանում կան կանայք, երեխաներ և տարեցներ: Թուրքական զորքերի գործողությունները հասցրել են նաև նյութական վնաս և հանգեցրել են Աֆրինի գյուղերի միջև հաղորդակցության դադարեցմանը:

Ավելի վաղ արաբա-քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերը» (SDF) հայտնել էին, որ Աֆրինում խաղաղ բնակչության շրջանում գրանցված զոհերի թիվը 59-ն է, վիրավոր են 134-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031