Բաժիններ՝

Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 29-30-ը Սոչիում նախատեսվող Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից առաջ: Թեպետ նախարարների միջև զրույցի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ քննարկման գլխավոր թեմաներից է եղել սիրիական Աֆրինում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս