Բաժիններ՝

Այս բաղադրատոմսը սենսացիա կառաջացնի Ձեր խոհանոցում. տոպրակի մեջ եփված ձվածեղ

Այսպես ձվածեղը պատրաստում են ֆրանսիական խոհանոցում: Այս բաղադրատոմսը բացարձակապես չի պարունակում ճարպ և ունի շատ նուրբ համ:

Բաղադրիչներ

1. Ձու – 4 հատ
2. Կաթ – 0.5 բաժակ
3. Թթվասեր – 1 թ/գ
4. Շաքարավազ, աղ՝ ըստ ճաշակի
5. Տոպրակներ՝ եփելու համար – 2 հատ

Պատրաստման եղանակը

1. Լավ հարել 4 ձվերը, ավելացնել 1 թ/գ թթվասերը և կաթը: Կարելի է ավելացնել աղ և կանաչի, կարելի է շաքարավազ, դարչին և 1 պտղունց մշկընկույզ: Շատ լավ հարել:

2. Հարած ձուն լցնել տոպրակի մեջ, կապել: Ձվով տոպրակը դնել ևս մեկ տոպրակի մեջ: Երբ ջուրը եռա, դնել մեջը և եփել մոտ 30 րոպե: 30 րոպե անց ձվածեղը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031