Բաժիններ՝

Զգեստապահարանի 12 իր, որոնցից պետք է հրաժարվի Մեգան Մարքլն ամուսնությունից հետո

Արքայազնի հետ ամուսնանալու մասին երազում է յուրաքանչյուր աղջիկ: Այդ միտքը գրավիչ է թվում, քանի որ կա իրական հեքիաթում հայտնվելու հավանականություն: Բայց իրական կյանքում հեքիաթներ չկան, և Մեգան Մարքլը, ով ամուսնանում է արքայազնի հետ, պետք է շատ բաներից հրաժարվի: herbeauty.co-ն արդեն գրել էր, որ ամերիկացի դերասանուհին և մոդելը պետք է հրաժարվի իր անձնական բլոգից, շնից և դերասանուհու կարիերայից: Իսկ այժմ կայքը ներկայացնում է, թե ինչպիսի հագուստից պետք է հրաժարվի Մեգանը հանուն արքայազն Հարրիի: Այո, արքայական էթիկան պարունակում է մեծ թվով արգելքներ: Օրինակ՝ չի թույլատրվում կրել այնպիսի հագուստ, որը ցուցադրում է ոտքերը:

Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը պետք է զուսպ ընտրություն կատարի նաև մատնահարդարման ժամանակ, իսկ մեծ պայուսակները փոխարինի փոքրիկ կլատչերով:

Զարմանալի է, բայց տաբատներ կրել նույնպես չի կարելի, եթե թագավորական ընտանիքի անդամը մասնակցում է հասարակական միջոցառման: Իսկ ինչ վերաբերում է բարձրակրունկ կոշիկներին, ապա դրանք արգելված չեն միայն այն դեպքում, եթե կրունկի բարձրությունը չի գերազանցում 15 սանտիմետրը:

1. Կարճ զգեստներ և մինի-շրջազգեստներ 

2. Մուգ և վառ գույների եղունգների լաք 

3. Չափազանց բաց ոտքեր 

4. Մեծ պայուսակներ 

5. Պատռված ջինսեր 

6. Տաբատներ 

7. Սև հագուստ 

8. Բազմագույն հագուստ 

9. Կոշիկներ՝ բարձր պլատֆորմի վրա 

10. Բարձր կրունկներ 

11. Կարճ վերնաշապիկներ 

12. Շորտեր 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս