
Սերժ Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ – գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: