Ապարան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 24-ին, ժամը 17:47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի 34 MR 286 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (վնասվել է անվադողը):

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031