Բաժիններ՝

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդների ներկայացուցիչը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդները ներկայացնող Ռիե Օմենռուտենը: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում պետք է տեղի ունենար հանձնաժողովի նախագահի ընտրություն: Երեկ կայացած քվեարկության արդյունքում առաջադրվել էր հունգարացի պատվիրակի թեկնածությունը, սակայն այսօր Նորվեգիայի պատվիրակության ղեկավարի կողմից հանձնաժողովի նիստում առաջադրվեց երեկ ԵԺԿ խմբի նախագահի թեկնածու համարվող և 47, այսինքն՝ հավասար քվե ստացած Ռիե Օմենռուտենի թեկնածությունը»,- ասաց Հովհաննիսյանը:

Գաղտնի քվեարկության արդյունքում հունգարացի պատվիրակը ստացել է 22, իսկ Օմենռուտենը՝ 30 ձայն, ինչի արդյունքում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նիդերլանդերի ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031