Բաժիններ՝

«Արսեն Վենգերը վաղուց է Հենրիխ Մխիթարյանի երկրպագու». «Արսենալի» պաշտոնական կայք

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Արսենալի» ֆուտբոլիստ: Պաշտոնական լուրից րոպեներ անց, լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքը Մխիթարյանի մասին:

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Արսեն Վենգերը վաղուց է Հենրիխ Մխիթարյանի երկրպագու և շատ ուրախ է նրան իր թիմում տեսնելու համար:

Արսեն Վենգերը, գուցե, կորցրել է իր Ալեքսիսին, բայց նա զգում է, որ մեր նոր հայ կիսապաշտպանը մեծ օգուտ կբերի Լոնդոնի հյուսիս:

«Մենք փոխում ենք շատ լավ ֆուտբոլիստին մեկ այլ շատ լավ ֆուտբոլիստի հետ, համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստին, համաշխարհային մակարդակի մեկ այլ ֆուտբոլիստի հետ»,- ասել է Վենգերը:

«Մխիթարյանը կարող է խաղալ եզրերում, ինչպես նաև կիսապաշտպանի դիրքում: Ես կարծում եմ, որ նա կարող է շատ լավ խաղալ շատ դիրքերում: Նա կարող է համագործակցել թե՛ Օզիլի, թե՛ փլեյմեյքերների հետ: Ես կարծում եմ, որ սա լավ տեղափոխություն է:

Ես ուրախ եմ, որ ունեմ ֆուտբոլիստ, որ կլինի հավատարիմ և կենտրոնացած: Բացի այդ, կարևոր է ունենալ ֆուտբոլիստ, ով ունի փորձ: Մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց մենք գիտենք, որ դա շատ քիչ է Պրեմիեր լիգայում: Բացի այդ, մենք պետք է թիմում ունենանք փորձառության մեծ պաշար, և այդ հարցում նա կօգնի մեզ»,- նշել է Արսեն Վենգերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս