Բաժիններ՝

«Սա երազանքի իրականացում է». Հենրիխ Մխիթարյան

Հայ ֆուտբոլասերների ամենասպասված տրանսֆերը կայացավ՝ Հենրիխ Մխիթարանը «Արսենալի» ֆուտբոլիստ է:

Հայ ֆուտբոլիստն առաջին անգամ հարցազրույց է տվել՝ որպես լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ:

– Հենրիխ, շնորհավորում ենք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում՝ որպես «Արսենալի» ֆուտբոլիստ:

– Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք վերջացնել գործարքը և ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Սա երազանքի իրականացում է, քանի որ ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»: Հիմա ես այստեղ եմ և կանեմ իմ ուժերի ներածին չափով ակումբի համար՝ պատմություն ստեղծելու համար:

– Ես ուզում եմ վերադառնալ 2009 թվական, երբ ՈւԵՖԱ-ի հետ զրույցում Դուք նշել եք, որ ցանկանում եք խաղալ այստեղ: Հիմա Դուք այստեղ եք: Ի՞նչն էր այն, որ ստիպում էր հիանալ ակումբով:

– Ես միշտ սիրել եմ այն ճանապարհը, որով խաղում էր թիմը և այն միջոցը, որով Արսեն Վենգերը ղեկավարում էր այն: Թիմն ուներ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, և նա ղեկավարում էր նրանց այնպես, որ նրանք շատ լավ էին խաղում: Իհարկե, ես սիրահաված էի Թիերի Անրիի խաղին: Ես սիրում էի նրա խաղաոճը, և գուցե դա էր «Արսենալին» երկրպագելու պատճառը:

– Ի՞նչն էիք Դուք սիրում Անրիի խաղում:

– Նա խփում էր շատ գոլեր, նա խաղում էր թիմի համար: Նա կարծես հերոս լիներ:

– Ի՞նչ կասեք Ձեր խաղային ոճի մասին այն երկրպագուներին, ովքեր չգիտեն շատ բան Ձեր մասին:

– Ի՞նչ կարող եմ ես ասել: Ավելի լավ է՝ ես ոչինչ չասեմ, և նրանք կտեսնեսն դա, երբ ես խաղամ:

– Դուք հարձակվողական ոճի կիսապաշտպան եք, բայց ո՞րն է Ձեր նախընտրած դիրքը: Որտե՞ղ եք ցանկանում խաղալ:

– Ամբողջ դաշտում, կարևոր չէ, թե որտեղ: Ես չեմ մնում մի դիրքում, ես միշտ փորձում եմ շարժվել, ստեղծել տարածություն և օգնել խաղընկերներիս: Ես ամենուր եմ:

– Խաղային տեսանկյունից, ի՞նչ կասեք Դուք Ձեր ուժեղ կողմերի մասին:

– Ես չգիտեմ: Ավելի լավ է դա հարցնեք մարզչին:

– Ձեր խաղընկերներից ու՞մ հետ եք ցականում ամենից շատ խաղալ:

– Բոլորի հետ: Չկա որևէ բացառություն: Ես ցանկանում եմ խաղալ բոլորի հետ և ցանկանում եմ մարզվել որքան հնարավոր է շուտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս