Բաժիններ՝

Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Քիչ առաջ Ալեքսիս Սանչեսը պաշտոնապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի մասին հայտնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը:

Խոսելով իր տրանսֆերի մասին` Սանչեսն ասել է. «Ես շատ ուրախ եմ՝ միանալով աշխարհի մեծագույն ակումբին: Ես երեք ու կես հրաշալի տարի եմ անցկացրել «Արսենալում» և ես ինձ հետ բերել եմ դրական հիշողություններ մեծ ակումբից և երկրպագուներից:

Այս պատմական մարզադաշտում խաղալը և Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատանքը մի բան է, որից ես չէի կարող հրաժարվել: Ես շատ հպարտ եմ, քանի որ հանդիսանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին չիլիացին և հուսով եմ, որ կարող եմ ամբողջ աշխարհի մեր երկրպագուներին ցույց տալ՝ ինչու էր ակումբը ցանկանում ինձ այստեղ հրավիրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս