
Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիաթրյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ», հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ես շատ երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը և ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ, ես կանեմ լավագույնը՝ օգնելու այս ակումբին պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: