«Արսենալի» ղեկավարությունը Դորտմունդում բանակցություններ է վարում Օբամեյանգի վերաբերյալ
«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիգիսը, ակումբի շեֆ-սկաուտ Սվեն Միսլինտատը և իրավաբանական բաժնի ղեկավար Հաս Ֆահմին նախօրեին այցելել են Դորտմունդ:
Լոնդոնցիների ղեկավարությունը անցկացրել է բանակցությունների առաջին ռաունդը «Բորուսիայի» հետ Պիեր-Էմերիկ Օբյամեյանգի տրանսֆերի վերաբերյալ:
Ինչպես հաղրդում է Goal.com-ը, կողմերը դեռ չեն հասել համաձայնության, բայց 28-ամյա գաբոնցին հաստատել է «Արսենալ» տեղափոխվելու ցանկությունը:
Որպես նրա փոխարինող «Բորուսիան» դիտարկում է լոնդոնցիների հարձակվող Օլիվիե Ժիրուին: Այսպիսով, 31-ամյա ֆրանսիացին կարող է դառնալ գործարքի մի մասը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» Օբամեյանգի համար առաջարկել է 50 մլն եվրո, այն դեպքում, երբ «Բորուսիան» պահանջում է 70 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը