
«Մեսսին վատ ֆուտբոլիստ է». Ռոնալդուն՝ պատանի ֆուտբոլիստին

Ինչպես հաղորդում է Marca-ն, Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Դեպորտիվոյի» հետ տնային խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիտշիանու Ռոնալդուն հետաքրքիր կատակային զրույց է ունեցել տղաներից մեկի հետ, ով ուղեկցում էր թիմին թունելից դաշտ դուրս գալիս:
Տղան ասել է Ռոնալդուին. «Ինձ համար դու լավագույնն ես աշխարհում, իսկ Մեսսին…»: Ռոնալդուն ինքն է որոշել ավարտել տղայի խոսքերը՝ կատակով ավելացնելով. «Իսկ Մեսսին վատ ֆուբոլիստ է»:
Երկխոսությունից օգտվել է տղաներից ևս մեկը՝ Մեսսիին անվանելով աշխարհի ամենաթույլ ֆուտբոլիստը: Վերջին տարիներին Ռոնալդուին հաճախ են համեմատում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Վերջերս պորտուգալացին ինքն իրեն անվանել էր լավագույն խաղացը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը