Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ականանետի արկի փոխարեն սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ. ԱՀ ՊՆ

Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:

Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռևս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև՝ «իսլամական պետության» ահաբեկիչները:

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կուրուստ չի ունեցել: 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս