
«Մենք խորապես հարգում ենք «Ատլետիկոյին»». «Բարսելոնան» հերքել է Գրիզմանի հետ պայմանագիր ստորագրելու մասին լուրերը

Ոչինչ չի եղել:
«Բարսելոնայի» և Անտուան Գրիզմանի միջև պայմանագրի մասին տեղեկությունը այնպիսի ռեզոնանս առաջացրեց, որ կատալոնացիները ստիպված էին հրապարակել պաշտոնական հերքում:
««Բարսելոնան» կտրականապես հերքում է վերջին ժամերին տարբեր ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունը՝ կապված «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի և իբր մեր ակումբի հետ ստորագրված պայմանագրի հետ:
«Բարսելոնան» հավանության չի արժանացնում նման տեսակի հաղորդագրությունները և իր խորին հարգանքն է հայտնում «Ատլետիկոյին»»,- ասվում է «կապտանռնագույնների» հաղորդագրությունում:
Հունվարի 20-ին իսպանական մամուլը հաղորդել էր, որ «Բարսելոնան» պայմանավորվել է Գրիզմանի հետ պայմանագրի մասին և գործարքը նախատեսում է կոնպենսացիա, եթե տեղափոխությունը ձախողվի:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնացիները պահում են 7 համարը ֆրանսիացի ռմբարկուի համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը