Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» միացել է Անտուան Գրիզմանի համար պայքարին

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Մանչեսթեր Սիթին» հավակնություններ ունի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի նկատմամբ: Համաձայն աղբյուրի տեղեկության՝ անգլիական ակումբն արդեն կապի մեջ է մտել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ: Նշվում է, որ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի ձախողումից հետո քաղաքայինները շատ են հետաքրքրված Գրիզմանի տրանսֆերով:

Պարբերականը գրում է նաև, որ «Բարսելոնան» Ֆիլիպե Կոուտինիոյի թանկ տրանսֆերից հետո ունենալով սահմանափակ բյուջե, չի կարող հունվարին ստորագրել «Ատլետիկոյի» 26-ամյա հարձակվողին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» ֆավորիտ է համարվում Գրիզմանի համար պայքարում, իսկ ֆուտբոլիստն ինքը տվել է կատալոնական ակումբ տեղափոխվելու համաձայնությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Անտուանը անցկացրած 24 խաղերում դարձել է 7 գոլի և 7 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031