 
                        ՊՍԺ-ն Պեպ Գվարդիոլային դարձրել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար մեկ թեկնածուն
 
                                    Փարիզեցիները մտադիր են ստանալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Ընթացիկ մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, վերջինը կդառնա ՊՍԺ-ի գլխավոր մարզչի Ունայի Էմերիի համար: Այն դեպքում, եթե փարիզեցիները չհասնեն իրենց գլխավոր նպատակին՝ հաղթանակին Չեմպիոնների լիգայում, իսպանացի մասնագետը, հավանաբար, կհեռացվի իր պաշտոնից:
Ինչպես հաղորդում է The Daily Mirror-ը, Էմերիի հեռացման դեպքում ՊՍԺ-ն կփորձի ստանալ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Ընթացիկ մրցաշրջանը Գվարդիոլայի և իր թիմի համար շատ հաջող է ընթանում: «Մանչեսթեր Սիթին» վստահորեն գրավում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» 12 միավորով:
Ավելի վաղ ՊՍԺ-ի մարզիչ Ունայի Էմերին հայտարարել էր, որ չի վախենում հեռացվելուց, եթե պարտվի «Ռեալին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        