«Դա ուղղակի հիմարություն է, աղետի ռիսկ է ստեղծում». Կարինե Դանիելյան

«Ֆինանսների նախարարության դիմաց հսկա ավտոբուս-սրճարան է. այդպիսի բան աշխարհում չեմ տեսել, որ որևէ քաղաքում նման խախտում լինի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Բնապահպանը նկատեց՝ ավտոբուսը սրճարան դարձած՝ ճանապարհին կանգնած է, մեքենաների տեսադաշտը փակում է. «Ոնց որ հատուկ դրված է, որպեսզի վթարներ տեղի ունենան։ Թե դա ում ավտոբուսն է, որ որևէ օրենքի չի ենթարկվում, ես չեմ կարող ենթադրել, բայց սկզբունքորեն դա ցուցանիշ է առ այն, թե Հայաստանում օրենքները գործո՞ւմ են, թե՞ ոչ։ Դա ուղղակի հիմարություն է, աղետի ռիսկ է ստեղծում։ Պետք է ուրիշ տեղ փնտրենք, եթե նման սրճարանների կարիք ունենք, բայց կարծես թե Երևանը հագեցած է սրճարաններով, հատկապես՝ Կենտրոնը»։

Նալբանդյան փողոցում գտնվող գունագեղ ավտոբուսը շրջիկ սրճարան է, նախատեսված է զբոսաշրջիկների և մայրաքաղաքի հյուրերի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031