Շղթայական ավտովթար Բաղրամյան պողոտայում. բախվել են BMW X5-ը, Օpel-ը, Toyota Land Cruiser-ն ու Toyota Camry-ն, կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի 53 շենքի դիմաց բախվել են BMW X5 մակնիշի 55 ՍՍ 009 համարանիշի և Օpel մակնիշի 34 TM 540 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետանքով 3 հոգի մարմնական վնասվածքներովտեղափոխվել են հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Օpel-ը բախվել է Toyota Land Cruiser 001 CC 02 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Camry մակնիշի 77 MR 770 համարանիշի ավտոմեքենային:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել, ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել բախումը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս