«Ելք» դաշինքի երթն ավարտվեց. հաջորդ երթը կանցկացվի փետրվարի 5-ին

«Փետրվարի 5-ին իրականացնելու ենք մեր հաջորդ երթը, որն ունենալու է կոնկրետ նպատակ և պահանջ. Եթե մինչև այդ իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը չնախաձեռնեն հարկային օրենսդրության փոփոխություն, «Ելք» դաշինքը վերջնական տեսքի է բերում Հարկային օրենսգրքի փոփոխությունների իր տարբերակը, և մենք երթով կարձանագրենք մեր օրակարգի հաջորդ քայլը՝ կպահանջենք, որպեսզի ԱԺ պատգամավորների ¼-ը ստորագրի այդ օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու պահանջի տակ, որպեսզի այդ գները հետողորմյա արվեն»,- այսօր «Ելք» դաշինքի կազմակերպած երթի ավարտի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա կոչ արեց փետրվարի 5-ին մասնակցել երթին։ Անդրադառնալով այն քննադատություններին, որ իրենք փոխանակ թանկացնողների դեմ պայքարեն՝ թանկացումների դեմ են պայքարում, Փաշինյանն ասաց, որ «Ելք» դաշինքը պայքարել և պայքարելու է թանկացնողների դեմ։

Երթը եզրափակվեց «Ո՛չ թանկացումներին», «Ո՛չ թալանին», «Իջեցում» վանկարկումներով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031