«Արսենալում» Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա
Daily Star-ը փորձել է hասկանալ, թե «Արսենալ» տեղափոխվելու դեպքում որ խաղային համարի ներքո հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ««10 համարը, որով նա հանդես էր գալիս «Բորուսիայում», «Արսենալում» չի կարող վերցնել, քանի որ այն կրում է Ջեք Ուիլշիրը: 22 համարը ևս զբաղված է, այն պատկանում է Ջեֆ Ռեյնե Ադելայդեին: Այնուաﬔնայնիվ, Մխիթարյանն այլ տարբերակներ ունի»,- գրել է կայքը՝ միաժամանակ հիշեցնելով, որ 15 համարը, որով նախկինում խաղում էր Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը, ազատ է:
Ազատվել է նաև 14 համարը, որով ելույթ էր ունենում Թեո Ուոլքոթը, ով տեղափոխվել է «Էվերթոն»:
Մխիթարյանը կարող է ընտրել նաև Ալեքսիս Սանչեսի 7 համարը, որը կազատվի նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո: