ՀՅԴ Գերագույն մարմինը ՀՀ նախագահի թեկնածուի հարցը չի քննարկել

ՀՅԴ Գերագույն մարմնի նիստ դեռևս չի եղել և նախագահի թեկնածուի հարց չի քննարկվել։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, այդ խնդրով մինչ այժմ զբաղվել է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը։

«Մենք հիմա կառավարության կառուցվածքի հարցը կքննարկենք, հետո կմոտենանք այդ խնդիրներին»,- ասաց նա՝ նշելով, որ անկուսակցական լինելու պահանջը հանրապետության նախագահի համար ճիշտ պահանջ է, քանի որ ՀՀ նախագահը խորհրդանիշ է և պետք է վեր կանգնի ներքաղաքական խնդիրներից, պետք է կարողանա և՛ սփյուռքահայության, և՛ ՀՀ-ի համար լինել ընդունելի մարդ։

«ՀՀ նախագահի պաշտոնը բավական ներկայացուցչական ու պատասխանատու պաշտոն է և ունի ներկայացուցչական պաշտոնին բնորոշ բոլոր հատկանիշները»,- հավելեց Լևոն Մկրտչյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031